Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

SMM մասնագետ/համակարգող

Unitech

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ` 28.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 150,000-400,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Փնտրում ենք քեզ՝ ակտիվ ու նպատակասլաց, նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվող, ստեղծագործական միտք ունեցող մեր թիմի նոր ընկեր։ Խնդրելու ենք քեզ, որ մեր կազմակերպությունը տեսանելի սարքես բոլոր մեդիա հարթակներում։ Կտանք հնարավորություն բացահայտես քո պոտենցիալը։ Կկիսվենք քեզ հետ մեր մտքերով, այնուհետև ուշադիր կլսենք քո առաջարկները։

Պարտականություններ

  • Հետևել քո նոր ընկերության ֆեյսբուքյան, ինստագրամյան և այլ էջերին
  • Ժամանակ առ ժամանակ տեղադրել հետաքրքիր գրառումներ մեր գործունեության վերաբերյալ
  • Սարքել և ձևավորել մեդիա փոստեր
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել և ղեկավարել վիդեո կոնտենտի ստեղծման գործընթացը
  • Անել այն ամենը ինչը կօգնի քո ընկերությանը զարգանալ

Պահանջներ

  • Այս հաստիքի համար դիպլոմներ և սերտիֆիկատներ չեն պահանջվում
  • աշխատանքային փորձ ևս չի պահանջվում
  • բավարար կլինի Photoshop/Corel Draw և նմանատիպ ծրագրերի իմացությունը

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00 Շաբաթ՝ ըստ անհրաժեշտության

Աշխատավարձը ըստ հմտությունների։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում