Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 18.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նոյ Ինվեստ Հոլդինգը աշխատանքի է հրավիրում SMM մասնագետի:

Պարտականություններ

  • Սոցիալական ցանցերում պարբերաբար, մշտապես ներկայանալու և ակտիվություն ապահովելու համար կազմակերպության ընդհանուր ռազմավարության մշակում,
  • Կատարված աշխատանքի և դրա արդյունքների մասին պարբերաբար հաշվետվության ներկայացում,
  • Կազմակերպության էջերում անհրաժեշտ ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար առաջարկների ներկայացում,
  • Շինարարության, կառուցապատման, անշարժ գույքի ոլորտի մասին մշտական տեղեկացվածություն, փոփոխությունների մասին ժամանակին իրազեկում,
  • Մեծ լսարանի ներգրավվածության ապահովման համար նոր մտահղացումների, առաջարկների մշակում:

Պահանջներ

  • Համապատասխան կրթություն
  • Կառուցապատման, անշարժ գույքի ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ,
  • Ինտերնետ գովազդի իմացություն,
  • Սոցիալական կայքի իմացություն,
  • Էջերի վարման փորձառություն՝ կայքի առաջխաղացման նպատակի իրականացում,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն,
  • Մարքետինգային և գովազդային միջոցառումների իրականացում՝ վաճառքի ծավալների ընդլայնման նպատակով,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում