Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի Զարգացման Պատասխանատու

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ (Շեն) խոշոր շինարարական Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Շուկայի Զարգացման Պատասխանատույի, ով արդյունավետ կհամագործակցի Ընկերության հաճախորդների հետ:

Պարտականություններ

  • Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
  • Ներգրավել նոր հաճախորդներ
  • Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
  • Ընդունել պատվերներ
  • Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացում
  • Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ վաճառքի և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ
  • ՀՀ մարզերում աշխատելու և գործուղումների գնալու պատրաստակամություն
  • Պլանավորման ունակություն
  • Մեքենա վարելու ունակություն և B կարգի վարորդական վկայակի առկայություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում