Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի Զարգացման Պատասխանատու

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 15.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Շուկայի Զարգացման Պատասխանատուների (ք. Երևանում՝ ներառյալ ՀՀ մարզեր), որոնք միանալով Ընկերության արհետավարժ Վաճառքի թիմին կապահովեն Ընկերության արտադրանքի և ներկայացվող ապրանքատեսակների վաճառքի խթանումը և կայուն աճը:

Պարտականություններ

  • Ընդլայնել ընկերության ապրանքատեսականու ներկայությունը շուկայում:
  • Իրականացնել հաճախորդների ներգրավվում ՝ ստեղծելով երկարատև գործարար հարաբերություններ հաճախորդների հետ:
  • Ապահովել վաճառքի կայուն աճը, պահպանել և ավելացնել ակտիվ վաճառակետերի քանակը:
  • Սահմանված պարբերականությամբ այցելել վաճառակետեր, հետևել վաճառակետերում առկա ապրանքների դասավորվածությանը, դարակաշարերին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել ձևափոխություններ՝ համաձայն ապրանքային մատրիցայի:
  • Հաճախորդներին ներկայացնել ընկերության ապրանքատեսականին և պայմանները, տեղեկացնել Ընկերության կողմից կազմակերպված ակցիաների մասին:
  • Ընդունել պատվերներ հաճախորդներից, իրականացնել առցանց վաճառք, ապահովել հաճախորդի ուսուցումը “անձնական գրասենյակ”-ի աշխատանքային հնարավորություններին, պատվերի ձևավորման գործընթացին:
  • Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարության հետ վարել քննարկումներ շուկայում առկա առաջարկների և խնդիրների/հաճախորդների բողոքների, դրանց հնարավոր լուծումների մասով:
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ մասնավորապես իր գործունեության տարածաշրջանում և Ընդհանուր ընկերության ապրանքատեսակների ներկայացվածության, պահանջարկի և սպառման մասով:
  • Մասնակցել շուկայի ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկությունների մշակմանը:
  • Մասնակցել մարքեթինգային միջոցառումների կազմակերպմանը և իրականացնել դրանք, ապահովել գովազդային նյութերի առկայությունը և արդյունավետ օգտագործումը վաճառակետերում:
  • Ապահովել համապատասխան ուսուցումները վաճառակետերում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Անձնական մեքենայի առկայություն,
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Վաճառքի հմտությունների առկայություն,
  • Իրավիճակը գնահատելու և արագ կողմնորոշվելու կարողություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն:
  • Սթրեսակայունություն, թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա:

Առավելություններ

  • Գերազանց թիմ:
  • Մասնագիտական զարգացում:
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:

Հ.Գ. Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում