Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պրոդուկտների զարգացման ավագ մենեջեր

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 31.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Օգտագործելով ներքին և արտաքին տեղեկատվության աղբյուրները՝ հաճախորդների վարքագծի և պահանջմունքների վերլուծություն իրականացում
  • Բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրում և մոնիթորինգ
  • Մրցակից բանկերի նոր պրոդուկտների և առաջարկների պարբերական մոնիթորինգ
  • Վերլուծությունների հիման վրա նոր պրոդուկտների ներդրման կամ գործողների փոփոխման վերաբերյալ առաջարկների պատրաստում
  • Պրոդուկտների արդիականության և մրցունակության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Նոր պրոդուկտների մշակում և առկա պրոդուկտների զարգացման ապահովում
  • Պրոդուկտների ներդրման և զարգացման հետ կապված ներքին իրավական ակտերի մշակում
  • Վաճառքների խթանման ուղղված միջոցառումների մշակում
  • Պրոդուկտների մարքեթինգի իրականացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում, կառավարում
  • Նոր և գործող պրոդուկտների ներդրման/փոփոխության մասով վաճառքի անձնակազմի սեմինարների իրականացում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
  • 3+ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է, բանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Մարքեթինգային գիտելիքների բավարար իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների միջինից բարձր իմացություն
  • MS Office լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Վերլուծելու ունակություն
  • Ճկունություն
  • Ստեղծագործ մտածելակերպ
  • Ներկայացման հմտություն
  • Նախաձեռնողականություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատանքները պլանավորելու և կազմակերպելու ունակություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. հուլիսի 31-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում