Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի աշխատակից

Մայ Մարկետ ՍՊԸ

Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ` 13.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ծիածան տնտեսական և գրենական խանութ-սրահը, որը գտնվում է Վ. Համբարձումյան 91 հասցեում, բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում պահեստի աշխատակցի։

Աշխատանքային փորձը պարտադիր չէ։

Պարտականություններ

  • Կազմակերպել պահեստի աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը
  • Ընդունել տարաբնույթ ապրանքներ
  • Տեղափոխել ապրանքներ պահեստում, բեռնաթափել և բեռնաբարձել ապրանքներ
  • Մշտապես հետևել պահեստի մաքրությանը, բարեկարգմանը, ապրանքների պահպանման պայմաններին
  • Աջակցել գույքագրման աշխատանքներին (պիտակավորել, կատարել այլ անհրաժեշտ աշխատանքներ)
  • Համակարգել և տրամադրել տվյալներ ստորաբաժանումներին, համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ
  • Արտակարգ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին

Պահանջներ

  • աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • լինի պարտաճանաչ, ազնիվ, աշխատասեր

Հավելյալ նշումներ

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:

Ինքնակենսագրականները լուսանկարով ուղարկեք նշված էլ. փոստին։ Խնդրում ենք ուսանողները չդիմեն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում