Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին անվտանգության աշխատակից (Արմավիրի և Արագածոտնի մարզ)

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 14.08.2022
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արմենիա Վայնը փնտրում է Ներքին անվտանգության մասնագետի, ով իրականացնելու է ընկերության տարածքների հետևում, միջադեպերի արձանագրում և կանխում, անվտանգության խնդիրների, ռիսկերի գնահատում, ի հայտ բերում և դրանց կանխման միջոցների ձեռնարկում:

Պարտականություններ

  • Իրականացնել Գործարանի ողջ տարածքի տեսահսկում, շրջայցեր
  • Հայտնաբերված խախտումների, տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • Իրականացնել անընդմեջ հսկողություն տեսախցիկների միջոցով
  • Պահպանել աշխատանքային գաղտնիքները
  • Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Մասնագիտական աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • MS Office իմացություն
  • Պատասխանատվություն
  • Զգոնություն և գաղտնապահություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Միտքը գրավոր շարադրելու ունակություն
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքը հերթափոխային է՝ այդ թվում գիշերային, 24 ժամյա գրաֆիկով։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում