Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման մասնագետ

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 14.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Զիգզագ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու ներմուծման մասնագետի, ով կհամագործակցի մեր արտասահմանյան գործընկերների հետ և կկազմակերպի պահեստամասերի ներմուծման անխափան գործընթացը:

Պարտականություններ

  • Համագործակցություն արտասահմանյան գործընկերների հետ
  • Անհրաժեշտ պահեստամասերի ներկրման գործընթացի կազմակերպում՝ բանակցության վարում, լավագույն գնով պատվերի գրանցում, ներմուծման ժամկետների ամրագրում
  • Պատվերների հետագա գործընթացի սպասարկում /հաշիվ-ապրանքագրերի ստուգում, համագործակցություն բեռնափոխադրումների և հարակից այլ բաժինների հետ/,
  • Ապրանքների փոխանակման գործընթացի վարում՝ բանակցությունների վարում, խնդիրների հիմնավորում
  • Հաշվետվությունների կազմում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն
  • Նամակագրություն վարելու, բանակցելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ

Աժխատանքային ժամեր՝ 10:00-19:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում