Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման և լոգիստիկայի մասնագետ

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է ներմուծման և լոգիստիկայի մասնագետ:

Պարտականություններ

  • Մատակարար ընկերությունների գնահատում և ընտրություն:
  • Ընտրված միջազգային և տեղական կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատում և կապի պահպանում:
  • Կազմակերպությանն անհրաժեշտ ապրանքների գնում և ներմուծում:
  • Տրանսպորտային ընկերությունների գնահատում, ընտրություն և վերջիններիս հետ ապրանքների տեղափոխման կազմակերպում:
  • Բանակցությունների վարում տեղական և միջազգային մատակարարների հետ կնքվելիք պայմանագրերի դրույթների շուրջ և վերջիններիս հետ պայմանագրի կնքում:
  • Ապրանքների տեղափոխման պլանավորում, ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկում:
  • Պայմանագրերի դրույթների ճիշտ կատարման վերահսկում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Բանակցային հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի գերազանց տիրապետում, MS Office, Outlook:

Հավելյալ նշումներ

5-օրյա աշխատանքային գրաֆիկ /շաբաթ և կիրակի հանգիստ/, 09։00-18։00։

Աշխատանքի վայրը՝ ք․Երևան, Շիրակի 43 /Չարբախ/։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում