Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներգնա տուր մենեջեր

Errand HR

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ` 04.01.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Errand Hr Agency-ի գործընկեր՝ խոշոր և ճանաչված տուրիստական ընկերությունը, փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով ներգնա տուր մենեջեր։

Ներգնա տուր մենեջերը հավաքագրում և վերլուծում է հաճախորդների պահանջներն ու ցանկությունները, որոնց հիման վրա
իրականացնում է համապատասխան խորհրդատվություն և վերջնական առաջարկ: Կազմակերպում է հաճախորդի
ճանապարհորդությունը, ինչպես նաև տրամադրում է ճանապարհորդությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Ընկերությունում աշխատակիցների համար սահմանված է բոնուսային համակարգ, բազմաբնույթ վերապատրաստումներ, ներքին տուրերից անվճար օգտվելու հնարավորություններ:

Պարտականություններ

  • Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների համար,
  • Վարել բանակցություններ գործընկերների հետ (հյուրանոցներ, փոխադրման տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք),
  • Հաճախորդների հետ համաձայնեցնել պայմանագրային կետերը,
  • Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
  • Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
  • Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
  • Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
  • Ամրագրել հյուրանոցներ, տրասնֆերներ, էքսկուրսիաներ, ռեստորանի սեղաններ,
  • Բանավոր և գրավոր տրամադրել հաճախորդին ուղևորությանը առնընչվող ողջ տեղեկատվությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն և ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Գրագիտություն, օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գարգիտություն` MS office իմացություն, համացանցից ազատ օգտվելու կարողություն,
  • Հաղորդակցական գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
  • Մեծ ծավալներով տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը ՝ բարձր (Ֆիքս․ + %-ներ)։

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00 - 19:00։

Շաբաթ օրը կիսաաշխատանքային։

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Ընկերությունում աշխատակիցների համար սահմանված է բոնուսային համակարգ, բազմաբնույթ վերապատրաստումներ, ներքին տուրերից անվճար օգտվելու հնարավորություններ:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում