Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի:

Պարտականություններ

  • Ընկերությունում թափուր հաստիքների համալրման գործընթացի իրականացում, ներառյալ՝ հաստիքի նկարագրի մշակում, հայտարարությունների կազմում/տեղադրում, ստացված ինքնակենսագրականների դիտարկում, հարցազրույցների անցկացում և այլն,
  • Նոր աշխատակիցներին Ընկերության կառուցվածի և Կարգերի մասին իրազեկում/ ներգրավման (onboarding) կազմակերպում,
  • HR հաշվետվությունների/փաստաթղթերի/Ընթացակարգերի մշակում և ներդնում,
  • կադրային վարչարարության ապահովման գործընթացի իրականացում՝ համապատասխան աշխատողի արձակուրդի կամ այլ պատճառով բացակայելու ընթացքում,
  • մասնակցություն աշխատողների տարբեր խմբերի համար մոտիվացիոն սխեմաների մշակմանը, վերապատրաստումների կազմակերպմանը,
  • կազմակերպության ստորաբաժանումներիի միջև կապի ապահոում,
  • կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառման հմտություններ,
  • MS Office-ի (Word, Excel, Outlook) գերազանց իմացություն,
  • 1C, FlexAp ծրագրերով աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտների կառավարման ունակություն,
  • Ուշադրություն, վերլուծական մտածելակերպ,
  • Թիմային աշխատանքի, որոշումների արագ կայացման, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից և հակառակը (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում