Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ մասնագետ

Թումանյան Շաուրմա

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 09.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Թումանյան Շաուրման հրավիրում է աշխատանքի փորձառու ՄՌԿ մասնագետի։

Պարտականություններ

  • Համապատասխան ծրագրերի միջոցով կազմել և ներմուծել նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման ձևաթղթերը
  • Իրականացնել աշխատանքի ընդունման, ազատման և աշխատանքի ընթացքում բոլոր իրավական ակտերի կազմման և վավերացման գործընթացները՝ ՀՀ ԱՕ համապատասխան
  • Իրականացնել աշխատակիցների անձնական գործերի վարում և փաստաթղթերի հաշվառում
  • Աշխատաժամանակի տեղեկագրերի վարում
  • Կազմել աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը, կազմակերպել և վերահսկել արձակուրդների տրամադրման ընթացքը
  • Տրամադրել տեղեկանքներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ըստ աշխատակիցների պահանջի
  • Համագործակցել հաշվապահական հաշվառման թիմի հետ
  • Անցկացնել հարցազրույցներ
  • Իրականացնել այլ ընթացիկ աշխատանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսական, հաշվապահական կամ այլ համապատասխան ոլորտում
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • 1C, MS Office ծրագրերի գերազանց իմացություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
  • Հաշվապահական հաշվառման ոլորտում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
  • Կոնֆիդենցիալ ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
  • Կադրային գործավարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Մեծ և դինամիկ զարգացող թիմում ներգրավվելու և աշխատելու ցանկություն:

Հավելյալ նշումներ

Մեր առավելություններն են՝

  • Անվճար սնունդ
  • Կարիերայի աճ
  • Ուրախ թիմ
  • Հաճելի մթնոլորտ

Դիմելու համար կարող եք ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ․հասցեով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում