Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մեխանիկ/ փականագործ

AREX Co

Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արտադրությունում տեղակայված սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում, անհրաժեշտ կարգավորումների և տեխնիկական սպասարկման իրականացում։

Պարտականություններ

  • Հաստոցների անխափան աշխատանքի ապահովման համար ժամանակացույցով նախատեսված տեխնիկական սպասարկումների իրականացում,
  • Սարքավորումների մեխանիկական վերանորոգում,
  • Համապատասխան չափանիշներով նոր դետալների տեղադրում և ամրացում,
  • Տեխնիկական գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն։

Պահանջներ

  • Մեխանիկի/ փականագործի աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական բարձրագույն/ միջին մասնագիտական կրթություն,
  • Տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
  • Մեխանիզմներ վերանորոգելու փորձ:

Հավելյալ նշումներ

«AR-AL» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AR-AL»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում