Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 29.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է Մերչնդայզերների, ովքեր կմիանան մեր Մարքեթինգի թիմին

Պարտականություններ

  • Վաճառակետերում ապրանքների տեսանելիության, ներկայացման, դասավորության գործընթացների վերահսկողություն
  • Ընկերության ապրանքների վաճառքի խթանմանն ուղղված գործողությունների ձեռնարկում
  • Համագործակցություն գնորդների, մատակարարների և ներկրողների հետ՝ փոխշահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով
  • Վաճառակետերի աշխատակիցների հետ համագործակցություն՝ ներկայացված տեսականու ժամկետները ու ապրանքային պատշաճ տեսքը ապահովելու ուղղությամբ՝ համապատասխան ներկայացված պլանի
  • Վաճառակետերում մրցակիցների ներկայացվածության ուսումնասիրություն և հաշվետվությունների ներկայացում
  • Վաճառակետերի աշխատակիցների հետ համագործակցություն՝ ապրանքների գնապիտակների առկայությունն ու ճշտությունը մշտապես ապահովելու ուղղությամբ
  • Մարքեթինգային պայմանավորվածությունների իրականացման վերահսկում
  • Վաճառակետերի այցելություն ըստ հաստատված պլանի
  • Այցելությունների ֆոտո-հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Վաճառակետերում ապրանքային պահուստի վերահսկողության իրականացում
  • Վաճաքների և սպասարկման թիմերի հետ աշխատանքների սինխրոնիզացում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, մենեջմենթի կամ տնտեսագիտության ոլորտներում
  • 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • MS office փաթեթի իմացություն
  • Ազդեցիկ ներկայացման հմտություններ
  • Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
  • Թիմային և անհատական աշխատանքի ունակություն
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ինքնամոտիվացիա և եռանդ
  • Դետալների նկատմամբ ուշադրություն
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ

Հավելյալ նշումներ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով)

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեինը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում