Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասնագիտացված մսամթերքի խանութի տնօրեն / պատասխանատու

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 14.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի և մատակարարման ոլորտում մեծ աշխատանքային փորձ ունեցող պատասխանատու անձի, ով կղեկավարի և կնպաստի նոր պրոյեկտի ձևավորմանն ու զարգացմանը։

Պարտականություններ

  • Կատարել մսի շուկայի լայնածավալ ուսումնասիրում,
  • Համագործակցել տեղական շուկայի մատակարարների հետ,
  • Կատարել ստացված առաջարկների ուսումնասիրում, վերլուծություն, ընտրություն,
  • Գտնել տարածքներ՝ մսամթերքի խանութների համար,
  • Զբաղվել անձնակազմի հավաքագրումով,
  • Նպաստել և ներկայացնել առաջարկներ՝ պրոյեկտի աճի և զարգացման ուղղությամբ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Անալիտիկ մտածողություն,
  • Մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ,
  • Սուպերմարկետների հետ աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի պարտադիր իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 6-օրյա գրաֆիկ /կիրակի հանգիստ/։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում