Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթոլոգ / Բրենդ մենեջեր

Երևանի պետական համալսարան

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ` 19.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարության պլանավորում, մշակում, մարքեթինգային մետրիկաների պլանավորում, հաշվարկում, վերլուծությունների իրականացում
  • Ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտությունների իրականացում
  • LinkdIn-ում ԵՊՀ էջի վարում
  • Բրենդային ապրանքների դիզայնի պլանավորում, վերահսկողություն, տպագրության պլանավորում, վերահսկողություն, տեխբնութագրերի կազմում, վաճառքի խթանում
  • Գովազդային արշավների կազմակերպում
  • ԵՊՀ բրենդի ճանաչելիության բարձրացման ապահովում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության,մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
  • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
  • MS Office Excel-ի գերազանց իմացություն
  • Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն (Coral Draw, Adobe Illustrator, Adobe Photoshop)
  • Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն
  • Ստեղծագործականություն, նախաձեռնողականություն, բանակցային հմտություններ:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում