Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 15.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետի, ով կզբաղվի կազմակերպության մարքեթինգային գործունեության իրականացմամբ և զարգացմամբ։

Պարտականություններ

  • Կազմել և համակարգել մարքեթինգային պայմանագրերը, հետևել դրանց պատշաճ իրագործմանը,
  • Իրականացնել մարքեթինգային ակցիաների ծրագրային ապահովում,
  • Կազմել և համակարգել մատակարարների հետ պայմանագրերը, հետևել դրանց պատշաճ իրագործմանը,
  • Համագործակցել և մշտական կապ պահպանել մատակարարների հետ,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները,
  • Իրականացնել մրցակիցների գործունեության հետազոտություններ,
  • Վարել բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ,
  • Մշակել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները,
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ,
  • Իրականացնել մարքեթինգային ակցիաների կազմակերպում, զեղչային գործընթացների համակարգում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
  • Նվազագույնը 1 տարի աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Նորարար և կրեատիվ մտածողություն,
  • Անալիտիկ մտածողություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office՝ մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում