Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի բաժնի պատասխանատու

ASEDL LLC

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 24.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է մարքեթինգի բաժնի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու կազմակերպության մարքեթինգային քաղաքականության իրականացման, մարքեթինգային նոր գաղափարների առաջարկման և իրագործման համար:

Պարտականություններ

  • Մասնակցում և իրականացում է ընկերության մարքեթինգային եւ հաղորդակցման ռազմավարությունները` հավաստիանալով, որ այն ծառայում է ընկերության ընդհանուր ռազմավարությանը և ներքին մշակույթին
  • Իրականացնում է ընթացիկ շուկայական հետազոտություններ և վերլուծություններ, հանդես է գալիս ընկերության շուկայական մասնաբաժինը ընդլայնելու առաջարկություններով
  • Մասնակցում է ընկերության տարեկան և սեզոնային գնային ռազմավարության մշակմանը ըստ ապրանքատեսակի և գնորդների սեգմենտների
  • Պատրաստում է ապրանքների զեղչման հատուկ միջոցառումներ, կապված տոների կամ այլ իրադարձությունների հետ
  • Վաճառքի բաժնի հետ համատեղ կատարում է վաճառքների վերլուծություն և հայտնաբերում է ապրանքների վաճառքների անկման պատճառները
  • Կատարում է ապրանքների պորտֆելի վերլուծություն,հանդես է գալիս առաջարկություններով
  • Ապահովում է մարքեթինգի բաժնի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը տարվա համար սահմանված մարքեթինգային նպատակներին հասնելու համար
  • Կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արտադրանքի և ներմուծված ապրանքանիշերի գովազդը, ապահովում է այդ ապրանքանիշերի և ընկերության ճանաչելիությունը
  • Կազմակերպում և վերահսկում է սոցիալական կայքերում ընկերության առաջարկների գովազդը
  • Համագործակցում է այլ ընկերությունների հետ Ընկերության մարքեթինգային ռազմավարությունը իրականացնելու համար

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
  • 3+ տարվա աշխատանքային մասնագիտական փորձ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Պլանավորման ունակություն
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն.

Հավելյալ նշումներ

Ընկերությունն աշխատում է 6օրյա աշխատանքային ռեժիմով, աշխատանքների իրականացման վայրը Նոր Նորքի 5-րդ զանգվածում է:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում