Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային ռեսուրսների մասնագետ

«Միքս Փեինթս» ՍՊԸ

Ոլորտ: Մարդկային ռեսուրսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 20.08.2022

Աշխատանքային փորձ: Փորձառու

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է ակտիվ, ստեղծագործ և պատասխանատվության բարձր զգացումով Մարդկային Ռեսուրսների մասնագետի:

Պարտականություններ

  • Աշխատանքային պայմանագրերի կազմում:
  • Անհատական և ներքին իրավական ակտերի նախագծերի պատրաստում, վարում, մասնավորապես, աշխատանքի ընդունման,պայմանագրի լուծման, արձակուրդների, գործուղումների, վերապատրաստումների և այլ իրավական ակտերի:
  • Մտից, ելից մատյանների վարում:
  • Ներքին կարգապահական կանոնների մշակում և պատշաճ իրազեկում աշխատակազմին:
  • Պաշտոնեական հրահանգների մշակում և կիրառում:
  • Կադրային գործավարության ճիշտ վարում և վերահսկում:
  • Աշխատակազմի անձնական գործերի վարում, արխիվացում:
  • Թափուր հաստիքների համալրման հայտարարությունների տեղադրում, ընտրված թեկնածուների հարցազրույցի և վերջնական ընտրության գործընթացին մասնակցություն:
  • Որոշել կազմակերպության կադրային պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները:
  • Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ մասնակցել աշխատողների ընդունման, փոխադրման, առաջխաղացման, պաշտոնի իջեցման, կարգապահական տույժերի նշանակման, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված հարցերով որոշումների ընդունմանը:
  • կազմակերպել անձնակազմի ուսուցումը, համակարգել աշխատողների որակավորման բարձրացման և գնահատման աշխատանքները:
  • պահպանել հետևողականություն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Նվազագույնը 3-4 տարվա ՄՌ աշխատանքային փորձ :
  • Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն:
  • Համակարգչային հմտություններ` MS Office, Excel, 1 C ծրագրերի իմացություն:
  • Գործարար շփման էթիկա:
  • Թիմում աշխատելու ունակություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ վեցօրյա, կիրակի հանգիստ:

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի- ուրբաթ 09:00-ից 18:00, շաբաթ՝ կրճատ աշխատանքային օր:

Աշխատանքի վայրը՝ Ջրվեժ:

Աշխատաիցների տեղափոխությունը Նոր Նորք-ից աշխատավայր, կատարվում է ընկերության կողմից:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. Հասցեին կամ զանգահարել 099 200 283 հեռախոսահամարին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ․ հասցեը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: