
Կորպորատիվ հաճախորդների սպասարկման Մենեջեր
DHL Express Armenia
Նկարագրություն
Զարգացնել և Սպասարկել հաճախորդների համապատասխան բազան՝ հիմնականում B2B ոլորտի :Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մենեջերը հիմնական միջնորդ օղակի գործառույթ է իրականացնելու DHL-ի և կազմակերպության կորպորատիվ հաճախորդների միջև: Հաճախորդներին համապատասխան ծառայություն ապահովելու համար նա պետք է մշտապես ներքին կապ պահպանի Հաճախորդների սպասարկման, Հաշվապահության և այլ բաժինների հետ:
Պարտականություններ
- Համապատասխան գործիքների կիրառմամբ սպասարկել առկա ու պոտենցիալ հաճախորդներին:
- Մասնակցել բիզնեսի զարգացման և փոփոխման գորընթացներին՝ մնալով մշտապես DHL չափանիշների շրջանակում:
- Միջնորդել Օպերացիոն բաժինների և հաճախորդների կապը՝ այսպիսով ապահովելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը:
- Սպասարկել, մոտիվացնել և զարգացնել հաճախորդների բազան՝ ապահովելով առավել արդյունավետություն և հետևել, որպեսզի հաճախորդների սպասարկման ծրագրերը ներդրվեն ճշգրտորեն:
- Ապահովել բարձրակարգ սպասարկմանը օժանդակող պրոցեսների և գործիքների ճիշտ օգտագործումը
- Ապահովել DHL-ի տարածքային և տեղային պրոցեսների ու ընթացակարգերի կիրառումը:
- Ապահովել, որպեսզի հաճախորդների սպասարկման DHL-ի բոլոր չափանիշներն ներդրվեն ու գործածվեն համապատասխանաբար:
Պահանջներ
- Հաճախորդների սպասարկման և խորհրդատվական վաճառքների բնագավառում աշխատանքային փորձ
- Թիմում աշխատելու փորձ
- Հաղորդակցման հիանալի հմտություններ
- Ռուսերենի, հայերենի և անգլերոնի գերազանց իմացություն
- Կենտրոնացված հաճախորդների կարիքների վրա Նպատակասլաց
- Ավելին սովորելու ցանկություն
- Վերապատրաստման ծրագրերում աշխուժորեն ներգրավվելու ցանկություն
Հավելյալ նշումներ
Դիմելու վերջնաժամկետ՝ 1 Սեպտեմբերի, 2022 Վարձատրություն՝ մրցակցային, հիմնված փորձի վրա
Դիմելու ընթացքը. Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ․ հասցեին։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
DHL – ի մասին
DHL-ը միջազգային սուրհանդակային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտում առաջատարն է, որը մասնագիտացել է նորարար և անհատականացված լուծումներ առաջարկելու մեջ՝ մեկ ընդհանուր աղբյուրից: DHL- ի միջազգային ցանցն իր մեջ ներառում է ավելի քան 220 երկրներ և տարածաշրջաններ: 285,000 աշխատակիցներ մշտապես ջանում են հաճախորդների սպասելիքները արդարացնել և գերազանցել իրենց մատուցած արագ և վստահելի ծառայության շնորհիվ: Ցանցը սպասարկվում է DHL-ի սեփական ավիատորմի միջոցով, որը ներառում է 254 ինքնաթիռ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 170 կոմերցիոն ավիաընկերությունների հետ: Շնորհիվ իր զարգացած միջազգային ցանցի, DHL-ը ներկա է շատ ավելի երկրներում, քան որևէ այլ նմանատիպ ընկերություն: Սրանք դեռ ուղղակի թվեր են, բայց հաճախորդների վստահությունն ուղղված է համախմբված թիմի աշխատանքին և լոգիստիկայի անկրկնելի լուծումներին: հայկական շուկայում մենք արդեն 25 տարվա փորձ ունենք, որը ամենաերկարն է շուկայում: Բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական կենտրոններում հաճախորդների սպասարկման, վաճառքի և այլ ոլորտներում: