Կոմերցիոն Ղեկավար
Պրոֆպանել ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող վաճառքի բաժնի Կոմերցիոն Ղեկավարի: Մեզ անհրաժեշտ է մոտիվացված մասնագետ, ով ունի թիմ ղեկավարելու փորձ և վաճառքի ոլորտում ակնառու հաջողություններ: Առաջնային պարտականությունները ներառում են ղեկավարության հետ համագործակցություն՝ ընկերության ռազմավարությունը մշակելու գործում, ինչպես նաև վաճառքի պլանների սահմանում՝ եկամուտների աճը խթանելու համար: Վաճառքի ղեկավարի պարտականությունները ներառում են վաճառքի ստրատեգիայի, տակտիկայի և գործողությունների պլանի մշակում, վաճառքի թիմի մոտիվացիա, հարաբերությունների ստեղծում և թրենդները հասկանալու կարողություն, ծախսերի և մրցունակության գնահատում: Վաճառքի տնօրենը պատասխանատու է վաճառքի հետ կապված բոլոր բիզնես գործարքների և գործընթացների, վաճառքին վերաբերվող հաշվետվությունների կազմման համար, պետք է կարողանա կանխատեսել վաճառքներից եկամտաբերությունը։ Թեկնածուն պետք է լինի եռանդուն, համոզիչ և լավ կազմակերպված և ցուցաբերի վաճառելու հմտություններ։
Պարտականություններ
- Վաճառքի տարեկան ցուցանիշների գերակատարումը
- Ռազմավարական պլանի մշակում և իրականացում ՝ վաճառքի նպատակներին հասնելու և հաճախորդների բազան ընդլայնելու համար
- Հաճախորդների , հիմնական շահագրգիռ կողմերի բարձր ղեկավարության հետ երկարատև հարաբերությունների ստեղծում և ամրապնդում
- Հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու նպատակով ստեղծել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ
- Հաճախորդների հետ աշխատանք՝ ավելի լավ հասկանալու նրանց բիզնես կարիքներն ու նպատակները
- Ճիշտ գնահատել շուկայի միտումները և մրցակցային միջավայրը
- Առաջնորդել և մոտիվացնել անձնակազմին
- Մշակել վաճառքի շաբաթական, ամսական, տարեկան հաշվետվություններ և խթանել դրանց կատարումը
- Ճիշտ Գնահատել մրցակցությունը, շուկայում առաջարկն ու պահանջարկը, գնային քաղաքականությունը
- Հասկանալ շուկայի միտումները և հարմարվել ոլորտի փոփոխություններին
- Կոմերցիոն առաջարկություններով հանդես գալ տնօրենների խորհրդում
- Գնահատել և կանխատեսել վաճառքի ծավալները, ընթացիկ և նոր ապրանքների շահութաբերությունը
- Իրականացնել ռիսկերի գնահատում նոր շուկաներ ներգրավելիս
- Բանակցել ընթացիկ և նոր պայմանագրերի շուրջ մատակարարների և B2B հաճախորդների հետ
- Ստեղծել վաճառքի ուսուցման ծրագիր՝ նոր աշխատակիցներին կրթելու նպատակով
Պահանջներ
- Մագիստրոսի կոչում մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ համապատասխան այլ ոլորտում
- Նախկինում ապացուցված փորձ՝ որպես վաճառքի ղեկավար կամ վաճառքի և մարքեթինգի տնօրենի հաստիքում
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում
- Լեզուների իմացություն ( անգլերեն, ռուսերեն )
- Հաղորդակցվելու, ներկայանալի լինելու, ներազդելու կարողություն կազմակերպության բոլոր մակարդակի ղեկավարության մոտ
- Վաճառքի գործընթացը սկզբից մինչև վերջ վարելու ապացուցված կարողություն
- Հաշվետվություններ պատրաստելու և հաղորդակցման համապատասխան հմտություններ
- Տվյալների և միտումների վերլուծության վրա հիմնված ռազմավարական առաջարկությունների կազմման և ներկայացման հմտություններ
- Միաժամանակ մի քանի նախագծեր կառավարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
- Արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն
- Բիզնեսի խորաթափանցություն, խնդիրների դեպքում ստեղծագործական բիզնես լուծումներ գտնելու ունակություն
- Ապրանքները՝ մրցակիցների համեմատ շուկայում դիրքավորելու ապացուցված կարողություն
- Գերազանց լսելու, բանակցելու և ներկայացնելու հմտություններ
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
- Ֆինանսական հաշվետվությունները և գրառումները կարդալու և վերլուծելու ունակություն
- Անհրաժեշտության դեպքում ճանապարհորդելու կարողություն
- Salesforce, CRM ծրագրերի իմացություն
- Word, Excel, Power Point իմացություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: