Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հոսքագծի օպերատոր-մեխանիկ

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 07.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը փնտրում է արտադրական հոսքագծի օպերատոր-մեխանիկի, ով պատասխանատու կլինի ընկերության արտադրական սարքավորումների բարձրակարգ շահագործման համար:

Պարտականություններ

  • Արտադրական պլանին համապատասխան շահագործել իրեն կցված արտադրական սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
  • Հետևել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակին և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնակրկել խափանումներ չթուլատրելու համար։
  • Կատարել իրեն կցված արտադրական սարքավորումների տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումն՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի,
  • Մասնակցել նոր հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների նախագծմանը և տեղադրմանը։
  • Ապահովել իրեն կցված արտադրական սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունը,
  • Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
  • Հետևել տեխնոլոգիական հրահանգներին և սննդի անվտանգության կանոններին,
  • Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
  • Առաջարկել և իրականացնել իրեն կցված սարքավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական ոլորտում),
  • Համապասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տեխնիկական գրականություն, փաստաթղթեր և գծագրեր կարդալու, ընկալելու և վերլուծելու գերազանց ունակություն:
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում