Հոսքագծի օպերատոր
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, պարտաճանաչ անձանց հոսքագծի օպերատորի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- կազմակերպել արտադրական պրոցեսը հեռակառավարման միջոցով՝ օգտագործելով համապատասխան ծրագիրը (ջարդող-տեսակավորող՝ դռաբիլկա)
- կարգավորել արտադրական պրոցեսի ընթացքը
- աջակցել սարքավորումների տեխնիկապես ճիշտ շահագործմանը
Պահանջներ
- աշխատանքային փորձ արտադրության ոլորտում
- արագ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00-17:30, շաբաթ օրը՝ 10:00-15:00
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: