Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ / ֆինանսիստ

Ավտոբայ ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 01.07.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԱՎՏՈԲԱՅ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու և սկսնակ հաշվապահ-ֆինանսիստների։

Գրասենյակի հասցեն է ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կիլիկիա 3/24։

Ստորին աշխատանքային պարտականությունները կորոշվեն՝ կախված դիմորդի հմտություններից։

Պահանջվող որակավորումները կրում են ոչ պարտադիր բնույթ։

Պարտականություններ

  • Ներմուծման և արտահանման փաթեթների ձևակերպում, հավելյալ ծախսերի բաշխումներ
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում, հիմնական միջոցների ամորտիզացիա և գույքագրումներ
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների վարում
  • Հաշիվների դուրսգրում, ստացված և դուրսգրված հաշիվների արտացոլում հաշվապահական ծրագրում
  • Աշխատավարձային հաշվառում, կադրային փաստաթղթավորում
  • Բանկային փոխանցումներ, քաղվածքների ձևակերպում, փոխառությունների հաշվառում
  • Հարկային, վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունների կազմում,
  • Եկամուտ-ծախսերի հաշվառում, աշխատանքային աղյուսակների լրացում, կառավարչական այլ հաշվետվությունների կազմում
  • Դրամարկղային գրքի վարում, օրդերների կազմում, կանխիկ գումարի վերահսկում
  • Առհաշիվ գումարների ծախսման և գործուղման հաշվետվությունների կազմում
  • Պայմանագրային և այլ փաստաթղթային ձևերի կազմում և պահպանում
  • Աշխատանքի արդյունքների ստուգում և վերահսկողություն
  • Ծրագրային բազաներում այլ գործառնությունների մուտքագրում և սինխրոնիզացիա
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների և հրահանգների կատարում

Պահանջներ

  • Տնտեսագիտական ոլորտի բարձրագույն կրթություն
  • Մեկ տարվա հաշվապահական փորձ
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
  • E-Invoicing, Taxservice ծրագրերի տիրապետում
  • Excel, Word ծրագրերի իմացություն
  • Կարգապահություն, պատասխանատվություն և վերլուծելու հմտություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունն աշխատում է վեցօրյա ստանդարտ աշխատանքային գրաֆիկով (շաբաթ օրը՝ կրճատ)։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում