Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

ՍՈԼԱՐԱ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 07.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սոլարա ընկերությունը աշխատանքի է հրավիրում աշխատասեր և պարտաճանաչ հաշվապահի, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման կատարման համար:

Պարտականություններ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը:
  • Կատարել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները:
  • Իրականացնել կազմակերպության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը:
  • Իրականացնել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը:
  • Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվություն:
  • Իրականացնել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում:
  • Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր:
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ պարտականություններ:
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • ՀԾ-ի իմացություն,
  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում,
  • Համակարգչային գերազանց հմտություններ (MS Office),
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն,
  • Թիմային աշխատանքի հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից - ուրբաթ:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում