Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 03.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ/ ՇԵՆ շինանյութ արտադրող խոշոր Ընկերությունը փնտրում է Հաշվապահի` իր ընդլայնվող թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Իրականացնել բանկային մուտքերն ու ելքերը
  • Իրականացնել հսկողություն մատակարարների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գծով
  • Կարգավորել ընթացիկ աշխատանքային հարաբերությունները գործընկերների հետ
  • Կազմել ամենօրյա առհաշիվ հաշվետվություններ
  • Կազմել և դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր
  • Վերահսկել ընթացիկ դրամական հոսքերը
  • Ձևակերպել և վարել աշխատակազմին առնչվող ծախսերը
  • Իրականացնել հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում և արխիվացում
  • Վարել հարկային հաշիվները և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
  • Ըստ անհրաժեշտության տրամադրել ֆինանասական/հաշվապահական տարաբնույթ հաշվետվություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • MS Office-ի իմացություն
  • ՀԾ Հաշվապահ ծրագրի իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն

Հավելյալ նշումներ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում