Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 14.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Վելլար գրուպ>> ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվապահի

Պարտականություններ

  • Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների:
  • Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը:
  • Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար:
  • Իրականացնել պետական բյուջեի հարկերի և տուրքերի ապահովագրական վճարումների, բանկային կազմակերպությունների վճարումների, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար միջոցների, աշխատողներին և ծառայողներին աշխատավարձի վճարման , այլ վճարումների հաշվարկման և փոխանցման հետ կապված աշխտանքներ, ինչպես նաև կազմակերպության աշխատողների նյութական խրախուսման համար անհրաժեշտ միջոցների առանձնացման հետ կապված աշխատանքներ:
  • ղեկավարներին, աուդիտորներին (վերստուգողների) և հաշվապահական հաշվետվություններից օգտվող այլ անձանց համար ապահովել արժանահավատ հաշվապահական տեղեկատվութուն` հաշվառման համապատասխան ուղղությունների վերաբերյալ:
  • հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Հայերեն, անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին հայերեն կամ ռուսերեն տարբերակով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում