Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 10.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է հաշվապահ` ֆինանսական բաժնին միանալու համար

Պարտականություններ

  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և ձևակերպում (էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորում և գրանցում) Ծրագրային բազայում (1C, ERP)
  • Գնումների գծով՝ E-invoicing համակարգով ստացված հաշիվների հաստատում և ձևակերպում Ծրագրային բազայում
  • Գնման պատվերների ձևավորում
  • Վերլուծական աշխատանքների իրականացում, համապատասխան հաշվետվությունների կազմում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Հաշվապահի և/կամ ֆինանսիստի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի ՇԱՏ ԼԱՎ իմացություն
  • 1C ծրագրի ԼԱՎ իմացություն
  • E-invoicing համակարգի լավ իմացություն
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերենի լեզուների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս Հայրենիք Սասունցի Դավիթ կայարան-“Մեհրաբյան և Որդիներ” երթուղիով)

Հ.Գ. Ընկերությունը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում