Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

BEST CONSULTING CO LLC

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 26.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի նկարագրություն՝

«ԲԵՍԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՔՈ» ՍՊ Ընկերությունը «Հաշվապահ»-ի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

Աշխատանքային պարտականություններ

  • Կատարել հաշվապահական եկամուտների և ծախսերի հաշվառում,
  • Կատարել ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում,
  • Ձևակերպել և հաշվառել ներմուծման հետ կապված գործառնությունները,
  • Ապահովել դրամական հոսքերի ամենօրյա շարժը,
  • Իրականացնել աշխատավարձերի հաշվառում,
  • Կազմել վիճակագրական հաշվետվություններ,
  • Կազմել հարկային հաշվետվություններ,
  • Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարություններ

Անհրաժեշտ հմտություններ

  1. Տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական բարձրագույն մասնագիտական կրթություն
  2. 2-3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
  3. Հարկային և հարակից օրենսդրության իմացություն
  4. Հաշվապահական ծրագրերով աշխատելու փորձ (ՀԾ-հաշվապահ)
  5. MS Excel և MS Word ծրագրերի իմացություն
  6. Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  7. Թիմային աշխատանք կատարելու ունակություններ
  8. Բարձր պատասխանատվության զգացում
  9. Հաղորդակցման հմտություններ:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում