Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Համակարգչային ադմինիստրատոր

Սինեմասթար Քոմփանի

Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 28.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Սինեմա Սթար Ընկերության Ռիո Մոլ մասնաճյուղում լրիվ դրույքով աշխատանքի է հրավիրվում ավագ համակարգչային ադմինիստրատոր, ով կապահովի սարքավորումների, համակարգերի և ծրագրային ապահովման անխափան աշխատանքները:

Գործառույթներ՝

  • Օպերացիոն համակարգերի տեղադրում, կարգաբերում և սպասարկում,
  • Նոր սարքավորումների տեղադրում, կարգաբերում, ծրագրային ապահովումների տեղադրում և սպասարկում,
  • Նոր օգտատերերի գրանցում և սպասարկում,
  • Կազմակերպության սարքավորումների սխալների ախտորոշում, վերացում և սպասարկում,
  • Կազմակերպության տեսահսկման համակարգի տեղադրում, կարգաբերում և սպասարկում,
  • Կազմակերպության անվտանգության համակարգերի թարմացումների արդիականացում և սպասարկում,
  • Կազմակերպության համակարգերի, ՕՊ, ծրագրային ապահովման պահեստային պատճեների ստեղծում,
  • ՀԴՄ և բանկային POS տերմինալ սարքերի ցանցային մասի սպասարկում,
  • Վաճառքի ծրագրերի կարգաբերում և սպասարկում,
  • Անհատական մուտք-ելքի ծրագրի սպասարկում,
  • Աշխատանք մատակարարների հետ:

Պահանջվող որակավորում և հմտություն՝

  • Թերի բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում
  • Վերլուծական հմտություններ
  • Մասնագիտական հաղորդակցում ռուսերեն լեզվով
  • Փորձառություն և գիտելիքներ
  • Առնվազն մինչև 2 տարվա փորձ ՏՏ ոլորտում
  • Տեխնիկական առաջադրանքների կազմում
  • Windows 7, 10, Windows Server
  • Ոլորտի գիտելիքներ

Սույն պաշտոնին դիմելու համար Ձեր CV-ն կարող եք ուղարկել նշված էլ. հասցեին:

Ետադարաձ կապը համապատասխան թեկնածուների հետ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում