Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ դիզայներ

AREX Co

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ` 10.12.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

AREX Co Ընկերությունը փնտրում է փորձառու, կրեատիվ և նպատակասլաց Գրաֆիկ դիզայների, ով մեզ կմիանա Մարքեթինգի թիմի կառուցման կարևորագույն փուլում։

Պարտականություններ

  • Մարքեթինգի բաժնի հետ կրեատիվ գաղափարների քննարկում, դրանց իրականացման համար անհրաժեշտ դիզայներական աշխատանքների ապահովում,
  • Ընկերության կոնցեպտին համապատասխան տարատեսակ մարքեթինգային վիզուալ նյութերի ստեղծում,
  • Սոցիալական մեդիայի համար գրաֆիկական վիզուալների, վեբ բաներների, արտաքին գովազդի և տպագրական ֆայլերի պատրաստում,
  • Վիզուալ տարրերի՝ բաներների, պոստերների, պոստերի իլուստրացիաների գրաֆիկական ձևավորում,
  • Էսքիզների մշակում՝ գույների, պատկերների և տառատեսակների ընտրությամբ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Գեղարվեստական և ստեղծագործական ճկուն մտածողություն,
  • Կրեատիվ լուծումներ գտնելու ունակություն,
  • Adobe Ilustrator, Photoshop, Corel Draw ծրագրերի իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Ընկերությունը զբաղվում է բազմապրոֆիլ արտադրությամբ, ինչը հնարավորություն կտա միաժամանակ աշխատելու բազմատեսակ պրոդուկտների հետ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում