Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

«Յունիքիմ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
09.07.2026

Նկարագրություն

Յունիքիմ ՍՊԸ-ն, հանդիսանալով քիմիական և հարակից ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում զարգացող ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է կազմակերպված ու պատասխանատու մասնագետ՝ միանալու մեր թիմին։

Նպատակը

Ապահովել գնումների, բեռնափոխադրումների , մաքսային ձևակերպումների , անհրաժեշտ թույլտվությունների ձեռք բերումը և գործառնական որոշ գործընթացների արդյունավետ կոորդինացիան ։

Պարտականություններ

  • Կազմակերպել և կառավարել գնումների ամբողջական գործընթացը՝ ապահովելով մատակարարների հետ բանակցություններ՝ գին-ժամկետ-որակ օպտիմալ համադրությամբ, ռիսկերի վերահսկում և գնահատում
  • Մատակարարների հետ կառուցել երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։
  • Ապահովել և վերահսկել ամբողջ փաստաթղթաշրջանառության կառավարումը՝ ներառյալ պատվերների ստացումը վաճառքի բաժնից, դրանց գնման օպերատիվ կազմակերպումը, ուղեկցող փաստաթղթերի և անհրաժեշտ թույլտվությունների ժամանակին ձեռք բերումը ։
  • Վերահսկել քիմիական ապրանքների ներմուծման ամբողջ շղթան՝ սկսած պայմանագրերի կնքումից մինչև պահեստավորում և բաշխում։
  • Կառավարել ներմուծման բյուջեն՝ ապահովելով ծախսերի օպտիմալացում և ֆինանսական արդյունավետություն
  • Իրականացնել ծախսերի հաշվարկ, վերլուծություն և շահութաբերության բարձրացման նպատակով
  • Կազմել վերլուծական որոշակի հաշվետվություններ և ապահովել տվյալների համակարգված հավաքագրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտություն, լոգիստիկա, մատակարարման շղթայի կառավարում կամ հարակից ոլորտներ)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գնումների, լոգիստիկայի գործընթացների ոլորտում
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (բիզնես մակարդակով)
  • MS Office-ի առաջադեմ տիրապետում (հատկապես Excel) և պրոֆեսիոնալ որոնման/հետազոտական հարթակների օգտագործման հմտություն
  • Բարձր կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ բացառիկ ուշադրություն
  • Բանակցությունների, հաղորդակցության և հարաբերությունների կառավարման ճկունություն, գործնական հմտություններ

Ընկերության մասին
address
Հասցե
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Աշխատակիցների քանակ
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում