Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր տնօրենի օգնական

Տոնուս - Լես

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 03.11.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պարտականություններ

  • Ապահովում է հիմնարկի փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպչական և տեխնիկատեղեկատվական աշխատանքների իրականացումը։
  • Տնօրենի կարգադրագրերին, հրամաններին համապատասխան փոխանցում է փաստաթղթերը ի կատարման:
  • Պատրաստում է ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է ստորագրության:
  • Գրանցում է ղեկավարի բացակայության ժամանակ ստացվող հեռախոսազանգերը, տեղեկատվությունը և նրան իրազեկում դրանց բովանդակության մասին, փոխանցում և ընդունում է տեղեկատվություն /էլեկտրոնային նամակներ, հեռախոսագրեր և այլն/, ինչպես նաև ժամանակին տեղեկացնում է ղեկավարին կապի միջոցներով ստացված տեղեկատվության մասին:
  • Իրականացնում է գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքներ:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքները, որը չի հակասում ՀՀ ԱՕ-ին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
  • Գրասենյակի կառավարման ընթացակարգերի և ձևերի իմացություն,
  • Գրասենյակային սարքավորումների /համակարգիչ, տպիչ, այլ հեռահաղորդակցման համակարգեր/ հետ աշխատելու հմտություն,
  • Փաստաթղթավորման կարողություն, փաստաթղթի դերի ու նշանակության, ձևաթղթերի տեսակների և դրանց պատրաստման կարգի իմացություն,
  • Հանդիպումների, ժողովների կազմակերպման ընթացակարգերի, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություն,
  • Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման, պահպանման, եզրափակման հմտություններ,
  • Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն,
  • Ռուսերեն և անգլերենի հաղորդակցման հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում