Գլխավոր հաշվապահ
Wellmed Dental Center
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
10.10.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Նկարագրություն
Wellmed Dental Center-ը փնտրում է ակտիվ և մոտիվացված հաշվապահի:
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների (հարկային և վիճակագրական) ժամանակին կազմումն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացումը, իրականացնել սկզբնական փաստաթղթավորման վարում:
- Իրականացնել դրամական միջոցների հաշվառման ապահովում, հաշվապահական հաշվառման գրառումներում դրամական միջոցների հոսքերի ժամանակին արտացոլում:
- Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկուղության իրականացում;
- Բանկային քաղվածքների, դրամարկղային գործառնությունների գրանցում, բանկային փոխանցումների կատարում, այդ թվում միջազգային:
- Իրականացնել կազմակերպության աշխատողների աշխատավարձի, հիվանդության և մայրության նպաստների հաշվարկում:
- Հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա վերահսկողության իրականացում:
- Ընկերության հաշվապահական բաժնի աշխատանքների վերահսկողություն;
- Իրականացնել կազմակերպության ղեկավարի, ֆինանսական տնօրենի կողմից հանձնարարված իր իրավասությունների մեջ գտնվող այլ առաջադրանքներ:
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի աշխատանքային փորձ (Բժշկական հաստատությունում փորձը կդիտվի առավելություն):
- Microsoft Office փաթեթի՝ մասնավորապես MS Word, Excel իմացություն:
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների տիրապետում:
- Հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառմանը վերաբերող ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն:
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն:
- Պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն, թիմում աշխատելու ունակություն:
Ընկերության մասին
Հասցե
Բագրատունյաց 12
Աշխատակիցների քանակ
16-50
Հեռ.
37494775005
1947 թվականին Երևանի այժմյան Շենգավիթ համայնքում հիմնադրվում է ատամնապրոթեզարան, որը շուտով դառնում է իր ժամանակի ամենամեծ թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկան:
2022 թվակնին պոլիկլինիկան վերաբրենդավորվում է՝ Wellmed Dental Center:
Wellmed Dental Center-ն իրականացնում է բազմապրոֆիլ ստոմատոլոգիական ծառայություններ՝
- Իմպլանտոլոգիա և վիրաբուժական ստոմատոլոգիա
- Թերապիա
- Օրթոպեդիա
- Մանկական ստոմատոլոգիա
- Օրթոդոնտիա
Անվտանգ և որոկյալ բուժումն իրականացնելու համար կենտրոնում առկա են գերժամանակակից ախտհանման կաբինետ, դիագնոստիկ կենտրոն և ատամնատեխնիկական լաբորատորիա:
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Կորպորատիվ միջոցառումներ
Ճկուն աշխատաժամեր
Թրեյնինգներ
Անվճար կայանում
Ծնողական արձակուրդ