Գլխավոր հաշվապահ
ԳԱՎԱ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Նկարագրություն
Գավա Գրուպը փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի ընկերության ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման և իրականացման համար։։
Պարտականություններ
- Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
- Ապահովել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին
- Վարել հաշվապահական հաշվառումը, կազմել հաշվետվությունները և ժամանակին ներկայացնել ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծությունը
- Կազմել ծախսերի բյուջե, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ
- Ապահովել ձեռք բերված նյութական արժեքների ընդունման, պահեստավորման,
պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները - Ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և
ներկայացումը - Դեբիտորական-կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հավետվությունների պատրաստում
- Կազմել ծախսերի բյուջե, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ
- Վիճակագրության կազմում և հանձնում
- Կատարել Ընկերության աշխատավարձերի հաշվարկը,
- Կատարել պաշտոնից բխող Ընկերության գործունեությանն առնչվող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտում
- 1C և ՀԾ ծրագրերի գերազանց իմացություն
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
- Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն
- Ակտիվություն, սովորելու և զարգանալու ցանկություն
- Գերազանց հաղորդակցման, կոնֆլիկտների հարթման և լուծման կարողություն
- Վերլուծական մտածողություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Սթրեսակայունություն և ծանրաբեռնված աշխատելու կարողություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում և առաջնահերթության որոշում
- Ընդգծված ուշադրություն և գաղտնապահություն
- Ռուսերեն և անգլերեն լեզվով հաղորդակցվելու բավարար իմացություն
- Նվազագույնը 5 տարվա մասնագիտական փորձ
Բենեֆիտներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Նվերներ աշխատակիցներին
- Բոնուսային համակարգ
- Առկա ապրանքատեսականու համար մինչև 10% զեղչի տրամադրում
- Առողջ աշխատանքային մթնոլորտ
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։