Գլխավոր հաշվապահ
Exterior Group LLC
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
16.07.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ:
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի, ով կղեկավարի բաժնի աշխատանքները:
Պարտականություններ
- Կատարել հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության
- Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը
- Կառավարել ֆինանսների և հաշիվների ամենօրյա գործառնությունները
- Կազմել և կառավարել կազմակերպության ծախսերի բյուջեն, հետևել, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ
- Ժամանակին ներկայացնել ամսական համախմբված ֆինանսական հաշվետվությունների և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվությունները
- Ապահովել կազմակերպության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ
- Կատարել աշխատավարձի հաշվարկ
- Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ հարկային տեսչությանը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի պետական տեսչական մարմնին, ինչպես նաև տեղական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններին
- Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարումներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ, որպես գլխավոր հաշվապահ
- MS Office, 1C և ՀԾ հաշվապահական ծրագրերի իմացություն
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Հարկային, աշխատանքային և մաքսային օրենսդրության իմացություն
- Շինանյութի և շինարարական ապրանքների ոլորտում աշխատանքայի փորձը կդիտարկվի , որպես առավելություն