Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

էլեկտրոնային կոմերցիայի ղեկավար

Eldorado Armenia

Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 13.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, նորարար և փորձառու «էլեկտրոնային կոմերցիայի ղեկավար»-ի։

Պարտականություններ

  • Պլանավորել Ընկերության Էլեկտրոնային կոմերցիայի ռազմավարությունը, կազմակերպել և վերահսկել դրա իրականացման հետ կապված քայլերը։
  • Ապահովել Ընկերության ապրանքատեսականու պատշաճ կերպով էլկտրոնային ներկայացումը հանրությանը՝ համագործակցելով մարքեթինգի և վաճառքի ստորաբաժանումների հետ։
  • Վերահսկել Ընկերության կայքում ներկայացվող ապարանքատեսականու և դրանց նկարագրերի լիարժեքությունը, արդիականությունը և տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև այդ ներկայացման մեջ կիրառել միջազգային առաջատար փորձը։
  • Էլեկտրոնային ցանցի վաճառքների վերլուծության հիման վրա մշակել համապատասխան գործողություններ՝ ուղղված էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը՝ ներառյալ լոգիստիտիկ գործընթացները։
  • Կազմակերպել և վերահսկել Էլեկտրոնային կոմերցիայի հետ առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորումը՝ ներառյալ IT լուծումների կիրառումը։
  • Կազմակերպել Ընկերության օնլայն վաճառքների իրականացման համար նորարար առաջարկների մշակումը և ներդրումը։
  • Ամսական կտրվածքով օնլայն վաճառքների և շուկայի կանխատեսումների հիման վրա կազմել և տնօրինության հետ համաձայնացնել օնլայն վաճառքի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը։
  • Ապահովել համապատասխան հաշվետվությունների վարումը, վերլուծությունների և շուկայի մշտադիտարկումների իրականացումը։ Մշակել անհրաժեշտ առաջարկներ և դրանք ներկայացնել ղեկավարությանը:

Պահանջներ

  • 5 տարվա աշխատանքային փորձ՝ որից առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում։
  • Բարձրագույն կրթություն։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
  • Համակարգչային գիտելիքներ՝ MC Office փաթեթի լավ իմացություն:
  • Ծրագրավորման գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
  • Ռազմավարական և վերլուծական մտածելակերպ, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ Դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում