Էլեկտրոմեխանիկ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Էլեկտրոմեխանիկի՝ Տեխնիկական բաժինը համալրելու համար:
Պարտականություններ՝
- ապահովել Ընկերության արտադրական սարքավորումների բնականոն և անխափան աշխատանքը,
- համաձայն Ընկերությունում սահմանված գրաֆիկի ստուգել սարքավորումների տեխնիկական վիճակը,
- անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խափանված սարքավորումները վերանորոգելու և անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինելու համար,
- պահպանել սարքավորումների տեղադրման, շահագործման, ստուգման և վերանորոգման աշխատանքների անվանգության կանոնները:
Պահանջներ՝
- 2 տարվա աշխատանքային փորձ,
- սարքավորումների շահագործման նորմերի և կանոնների իմացություն,
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի առկայություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: