Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

էլեկտրիկ Ինժեներ

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Ոլորտ` Ինժեներական
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը փնտրում է էլեկտրիկ-ինժեների, ով պատասխանատու կլինի ընկերության հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների, ինչպես նաև շենք/շինությունների բարձրակարգ տեխնիկական սպասարկման համար:

Պարտականություններ

  • Իրականացնել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկում համաձայն ընթացակարգերի և ժամանակացույցների։
  • Իրականացնել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների ոչ պլանային տեխնիկական սպասարկում, ախտորոշում և նորոգում։
  • Հետևել հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների տեխնիկական վիճակին և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնակրկել խափանումներ չթույլատրելու համար։
  • Իրականեցնել ընկերությանը պատկանող արտադրական, պահեստային, ադմինիստրատիվ և այլ տարածքների էլեկտրական (ուժային և լուսավորության) և թույլ հոսանքային համակարգերի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Կազմել անհրաժեշտ պահեստամասերի ցուցակներ՝ պլանային և ոչ պլանային տեխնիկական աշխատանքների համար։
  • Մասնակցել նոր հոսքային գծերի, համակարգերի և սարքավորումների նախագծմանը և տեղադրմանը։
  • Աշխատատեղը, պատասխանատվության վայրը և գործիքները պահել մաքուր վիճակում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան տեխնիկական ոլորտում
  • 3+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հայերեն և Ռուսերեն լեզուների լավ իմացություն, Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տեխնիկական գրականություն, փաստաթղթեր և գծագրեր կարդալու, ընկալելու և վերլուծելու գերազանց ունակություն
  • Համակարգչային ծրագրերի (WORD, EXCEL, OUTLOOK) լավ իմացություն; AUTOCAD ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում