
Բժշկական ներկայացուցիչ (Mamako/ Vichy)
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Ոլորտ`
Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
25.02.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների փորձով և ներկայացման հմտություններով բժշկական ներկայացուցչի։
Պարտականություններ
- Կազմակերպել հանդիպումներ բժիշկների և հիվանդանոցների բժշկական անձնակազմի հետ,
- Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
- Կառուցել ու պահպանել դրական աշխատանքային փոխհարաբերություններ գործընկեր կազմակերպությունների անձնակազմի հետ,
- Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին,
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
- Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
- Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
- Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
- Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
- Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով,
- Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին:
Պահանջներ
- Բարձրագույն դեղագիտական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
- Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
- Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։