Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոամաբարձիչի/կառի վարորդ

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 19.09.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Ավտոամաբարձիչի/կառի վարորդ, ով ունի համապատասխան փորձ: Մեր ավտոամբարձիչները 3 տոննա են և աշխատում են գազով:

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 09:00-15:00:

Հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5:

Պարտականություններ

  • Իրականացնել ապրանքների բարձում բեռնափոխադրում տարածքի ներսում
  • Ապրանքների տեսակավորում, դարսում, վերակշռում, բեռնում և բեռնաթափում ամբարձիչի օգնությամբ

Պահանջներ

  • Ավտոամբարձիչ/ կառ վարելու հմտություն
  • Ավտոամբարձիչ վարելու փորձը պարտադիր է

Հավելյալ նշումներ

Աշխատանքին դիմելու համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով կամ այցելել գրասենյակ՝ դիմում-հայտ լրացնելու: Մեր հասցեն է Շիրակի 2/5, Չարբախի մետրոյի հարևանությամբ:

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում