Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտագնա տուր մենեջեր

Errand HR

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ` 26.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Errand Hr Agency-ի գործընկեր՝ խոշոր և ճանաչված տուրիստական ընկերությունը, փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով արտագնա տուր մենեջեր։

Արտագնա տուր մենեջերը հավաքագրում և վերլուծում է հաճախորդների պահանջներն ու ցանկությունները, որոնց հիման վրա
իրականացնում է համապատասխան խորհրդատվություն և վերջնական առաջարկ: Կազմակերպում է հաճախորդի
ճանապարհորդությունը, օգնում է ընտրել երկիրը, լրացնել համապատասխան և անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև
տրամադրում է ճանապարհորդությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը:

Պարտականություններ

  • Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների շրջանակներում,
  • Վարել նամակագրական հաղորդակցություն, բանակցություններ գործընկերների (հյուրանոցներ, փոխադրման, տրանսպորտային ծառայություններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք) և հաճախորդների հետ՝ համաձայնեցնելով պայմանագրային կետերը,
  • Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
  • Զարգացնել և ներակայցնել նոր տուր ուղությունների առաջարկներ ղեկավարությանը,
  • Մշակել տուր փաթեթներին վերաբերող առաջնային տեղեկատվության ցանկ (տեղեկատվական փաթեթներ) Իրականացնել վիճակագրական վերլուծություն տուրերի վերաբերյալ,
  • Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
  • Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
  • Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
  • Ամրագրել հյուրանոցներ, տրասնֆերներ, ավիատոմսեր, դեսպանատան հարցազրույցի օրեր, էքսկուրսիաներ,
  • Նախապատրաստել հաճախորդի մուտքը դեսպանատուն. լրացնել, հավաքել և դասավորել դեսպանատան համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Հետևել վճարումների ընթացքին և կանխիկ ընդունել վճարումներ,
  • Բանավոր և գրավոր տրամադրել հաճախորդին ուղևորությանը առնընչվող ողջ տեղեկատվությունը,
  • Անմիջապես տեղեկացնել կազմակերպության ղեկավարին և շահագրգիռ անձանց զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ իրավիճակների մասին, ինչպես նաև զբոսաշրջիկների մասին, ովքեր չեն վերադարձել ուղևորությունից:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն և ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Գրագեիտույթուն, օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը
    կդիտվի որպես առավելությու
  • Համակարգչային գարգիտություն` MS office, Amadeus ծրագրերի խմացություն
  • Հաղորդակցական գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն
  • Մեծ ծավալներով տեղեկատնության հետ աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը ՝ բարձր (Ֆիքս․ + %-ներ)։

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամերը՝ 10:00 - 19:00։

Շաբաթ օրը կիսաաշխատանքային։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում