Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության հաշվապահ

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 01.09.2022
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում արտադրության ոլորտի հաշվապահի /արական սեռի/, ով մասնակցելու է ընկերության արտադրական գործընթացի հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին։

Պարտականություններ

  • Վերահսկել արտադրական պրոցեսը՝ արտադրական նորմաների փաստաթղթավորում, փաստացի ծախսումների, կորուստների և շեղումների վերլուծություն,
  • Իրականացնել արտադրության ինքնարժեքի փուլային հաշվարկում և ձևակերպում,
  • Իրականացնել արտադրական տվյալների հաշվառում և վերլուծություն,
  • Իրականացնել կշեռքավարի պարտականություններ։

Պահանջներ

  • Արական սեռ
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն,
  • Արտադրական ձեռնարկություններում մասնագիտական աշխատանքային փորձի առկայություն՝ առնվազն 3 տարի,
  • Հաշվապահական 1C 8.2, 8.3 և MS Office ծրագրերի գերազանց տիրապետում,
  • Արագ կողմնորոշվելու և աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ․Ջրարբի։

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից - շաբաթ /կիրակի հանգիստ/։

Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում