Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության աշխատակից/ուհի

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 25.08.2022
Քաղաք` Կոտայքի մ., Արզնի գ.
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատակիցների արտադրությունում աշխատելու համար:

Պարտականություններ

Պատշաճ կերպով իրականացնել արտադրության գործընթացին առընչվող գործառույթները՝ ըստ համապատասխան ստորաբաժանման պահանջների:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը ցանկալի է (ոչ պարտադիր)
  • Մաքրասիրություն, պարտաճանաչություն
  • Արագ և ճնշման տակ աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • Պարտադիր փորձաշրջան՝ 3 օր
  • Աշխատանքային օրեր՝ 6 օր (ազատ օր՝ շաբաթ)
  • Աշխատանքային ժամեր՝ 8 ժամ
  • Աշխատավարձը՝ սկսած 120.000 ՀՀ դրամից

Ինչո՞ւ դիմել

  • Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման,
  • Դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայր
  • Բացի այն, որ աշխատելու ես գեղեցիկ մշակված և կանաչ այգու շրջակայքում, ընկերությունն ապահովելու է նաև քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ։
  • Ընկերությունը հոգ է տանում ճաշային ընդմիջման մասին. ունենք բացառապես առողջ և թարմ ճաշարան, որից օգտվելն անվճար է «Բեկոն Պրոդուկտի» աշխատակիցների համար։

Եթե արդեն հետաքրքրեց, ապա զանգահարի՛ր 099 857657 հեռախոսահամարով, կամ լրացրո՛ւ դիմում-հայտը հետևյալ հղմամբ՝ https://inlnk.ru/n0K5pe կամ ընկերության գրասենյակում:

Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում