Առաքման բաժնի ղեկավար
Eldorado Armenia
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
15.10.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«Էլդորադո» Ընկերությունը փնտրում է Առաքման բաժնի Ղեկավարի, ով միանալով թիմին կկազմակերպի առաքման ամբողջ գործընթացը
Պարտականություններ
- Մշակել, նախագծել և կազմակերպել առաքման ամբողջ գործընթացը
- Կազմակերպել, վերահսկել և օպտիմալացնել բաժնի աշխատանքները պահեստներից դեպի խանութ-սրահներ ապրանքների տեղափոխումը
- Կազմակերպել, վերահսկել և օպտիմալացնել Ընկերության մեքենաներով հաճախորդներին կատարվելիք առաքումների ուղիները և հերթականությունը
- Ներդնել առաքումների վերլուծությունների համակարգ և կազմակերպել դրա շահագործումը
- Մշակել եւ ներդնել նորարարական մոտեցումներ/մեթոդներ առաքման միջին ժամանակահատվածը կրճատելու, աշխատանքի արդյունավետությունն բարձրացնելու համար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (լոգիստիկայի կամ հարակից ոլորտում)
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություններ
- Օտար լեզուների իմացություն (Անգլերեն կամ ռուսերեն)
- Տարածքային կողմնորոշման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Վերլուծական հմտություններ
- Ուշադրություն
Հավելյալ նշումներ
- Գերազանց և արհեստավարժ թիմ
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
- Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում
Դիմելու գործընթաց
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող իրենց ռեզյումեները են ուղարկել Ընկերության էլ.հասցեին կամ զանգահարել (011) 800000 հեռախոսահամարով