Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապրանքախմբի մենեջեր

Eldorado Armenia

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 01.01.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու տնտեսական բաժնի ապրանքախմբի մենեջերի մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ապրանքատեսակների պահանջների ուսումնասիրություն և համապատասխան պատվերների գրանցում։
  • Արդյունավետ գնային քաղաքականության ապահովում։
  • Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում և իրականացում:
  • Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում:
  • Ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
  • Լեզուների իմացություն՝ հայերեն և ռուսերեն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
  • Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • 1С ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ.

  • Աշխատանքային ժամերը` 10:00-20:00

Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել Ընկերության էլ հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում