Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության աշխատակից

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 15.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է անվտանգության աշխատակցի, ով կհամալրի մեր Անվտանգության թիմը:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել Ընկերությունում աշխատակիցների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը՝ ըստ սահմանված կանոնակարգերի:
  • Պահպանել և ապահովել Ընկերության տարածքի անվտանգությունը:
  • Հետևել աշխատակիցների կողմից կարգապահական կանոնների պահպանմանը:
  • Ձեռնարկել համապատասխան միջոցառումների կիրառումը/կազմակերպումը:
  • Տեղեկացնել անմիջական ղեկավարին աշխատանքին խոչընդոտող անսարքությունների/հայտնաբերված թերությունների մասին:

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նույն ոլորտում
  • Տարիքը՝ մինչև 50
  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն:
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:
  • Ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն:
  • Անվտանգության կանոնների իմացություն:
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացությունը ցանկալի է:
  • Անգլերենի կամ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում

Հ.Գ. Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում