Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության աշխատակցուհի

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 28.09.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն՝

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակցուհու՝ մեր անվտանգության թիմին միանալու համար:

Պարտականություններ՝

  • Համաձայն Ընկերությունում սահմանված կանոնակարգի կազմակերպել և վերահսկել Ընկերության տարածք աշխատակիցների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը,
  • Վերահսկել Ընկերության աշխատակիցների կողմից սահմանված կարգապահական կանոնների պահպանումը,
  • Աշխատանքային գործընթացը խափանող թերությունների, պատահարների դեպքում անմիջապես տեղեկացնել անմիջական ղեկավարին:

Պահանջներ՝

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Պատասխանատվության զգացում, ազնվություն,
  • Ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն,
  • Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
099690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում