Անվավոր տրակտորի վարորդ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հումքի արտադրամասի տրակտորի վարորդի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ՝
- Տրակտորի օգնությամբ պարբերաբար լիցքավորել հոսքագծերին մատակարարվող հումքերի բունկերները,
- Աղացած հումքը տեղափոխել համապատասխան պահեստարաններ՝ ըստ հումքատեսակների,
- Մասնակցել տարածքի մաքրությանը՝ տրակտորի օգնությամբ,
- Հետևել տրակտորի մաքրությանը և տեխնիկական վիճակին: Անսարքություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին և ավտոմեխանիկին:
Պահանջներ՝
- Հայերենի իմացություն,
- Տրակտոր վարելու փորձ և վարորդական իրավունք՝ համապատասխան կարգով,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմային աշխատանքի կարողություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: