Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ոլորտ: Մարդկային ռեսուրսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 13.11.2021

Նկարագրություն

Արմենիան Տիտանիում Փրոդաքշն ընկերությունը փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար։

Պարտականություններ

  1. Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր
  2. Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը, ապահովել ՀՀ աշխատանքային օրենդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները
  3. Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը
  4. Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
  5. Իրականացնել աշխատանք ՀԾ ծրագրում

Պահանջներ

  1. Բարձրագույն կրթություն
  2. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  3. Աշխատանքային օրենսդրության իմացություն
  4. Համակարգչային ծրագրերի իմացություն
  5. ՀԾ ծրագրի իամացությունը պարտադիր
  6. Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  7. Հաղորդակցության գերազանց հմտություններ
  8. Գործնական շփման էթիկա
  9. Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  10. Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին հայերեն կամ ռուսերեն տարբերակով:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: